01:04  ,  29 հունիսի, 2012

Պիրլոն՝ Գերմանիա – Իտալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենտուսի» 33-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ճանաչվել է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Իտալացի կիսապաշտպանը Եվրո-2012-ում երրորդ անգամ է արժանանում նման պատվի: Նա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հետ խաղերում:

Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելիի դուբլի շնորհիվ իտալացիները 2:1 հաշվով հաղթեցին Գերմանիայի թիմին եւ դուրս եկան եզրափակիչ, որտեղ ուժերը կչափեն աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ:

Եվրո-2012-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով