23:34  ,  28 հունիսի, 2012

Եվրո-2012. Գերմանիա – Իտալիա՝ 0:2 (առաջին խաղակես)

Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսի սկզբնամասում ավելի վտանգավոր էին գրոհում գերմանացիները, սակայն խաղի հաշիվը բացեցին իտալացիները:

20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի գեղեցիկ անցումից եւ գերազանց փոխանցումից հետո Մարիո Բալոտելին գլխի հարվածով գրավեց Գերմանիայի թիմի դարպասն՝ առաջ մղելով իտալացիներին:

Գերմանացիները եւս մի վտանգավոր գրոհներ անցկացրեցին, սակայն հիանալի էր գործում Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

36-րդ րոպեին Յոախիմ Լյովի թիմը սխալվեց պաշտպանությունում, ինչի հետեւանքով Բալոտելին մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ, կրկնապատկելով իտալացիների առավելությունը, դարձավ դուբլի հեղինակ:

Առաջին խաղակեսում այլ գոլեր չգրանցվեցին եւ թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի ժամանակ: 


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով