11:20  ,  11 մայիսի, 2016

Մխիթար Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Դաղստանում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դաղստանի Խասավյուրտ քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի:

55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանն (96 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

Մայիսի 8-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են 180 ըմբիշներ, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում