21:36  ,  28 հունիսի, 2012

Ջենարո Գատուզո. Գերմանիայի հաղթանակին չեմ հավատում

Այժմ ես մի փոքր հուզվում եմ, չնայած հուսով եմ, որ Իտալիան կարող է անել այն, ինչ արեց 2006 թվականին: Բոլոր դեպքերում, Գերմանիայի հավաքականի հաղթանակին ես չեմ հավատում, ասել է Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, ներկայումս շվեյցարական «Սիոնի» խաղացող Ջենարո Գատուզոն` կարծիք հայտնելով Գերմանիա – Իտալիա հանդիպման մասին:  

«Մեսութ Օզիլը հիասթափեցրեց «Ռեալում», սակայն հավաքականում նա ապշեցուցիչ խաղ է ցուցադրում: Լուկաս Պոդոլսկին իր ակումբի հետ Բունդեսլիգայում առանձնապես աչքի չէր ընկնում, որից հետո` չգիտեմ ինչպես, նա դարձավ անցկացրած խաղերի քանակով Գերմանիայի հավաքականի առաջատարներից մեկը:

Ինչպե՞ս հաղթել Գերմանիային: Այդ իրենք պետք է մեզ հաղթելու ձեւը գտնեն, ինչը  նախկինում նրանց չի հաջողվել»,- մեջբերում է Գատուզոյի խոսքը Corriere della Sera-ն։

Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ Գերմանիա – Իտալիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով