20:43  ,  28 հունիսի, 2012

Ռոնալդու. Երկրպագելու եմ հենց Իսպանիայի հավաքականին

Հուսով եմ, որ Իսպանիան կհաղթի այս մրցաշարում, որովհետեւ այնտեղ շատ ընկերներ ունեմ, եւ ես հանդես եմ գալիս այդ երկրում, հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ում թիմը Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում պարտվեց Իսպանիայի հավաքականին:

«Սակայն եզրափակիչը նրանց համար բարդ է լինելու: Ես ոչ մի խնդիր չունեցա`  խաղալով «Ռեալի» ֆուտբոլիստների դեմ: Դաշտից դուրս մենք ընկերներ ենք, իսկ ներսում` ոչ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Իսպանիայի հավաքականի մրցակիցը կորոշվի Գերմանիա – Իտալիա կիսաեզրափակիչ խաղում, որը կկայանա Վարշավայում: Հիշեցնենք, որ գերմանացիների կազմում հանդես են գալիս Ռոնալդուի երկու ակումբակիցները` Մեսութ Օզիլն ու Սամի Հեդիրան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով