Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ հեռանալ ակումբից։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է, որ եւս մեկ մրցաշրջան կանցկացնի թիմում, հաղորդում է tuttomercatoweb-ը։
Ոչ պաշտոնական տվյալներով, Պոգբային գնելու ցանկություն ունեն «Բարսելոնան» ու «Ռեալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 15 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում