11:55  ,  4 մայիսի, 2016

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի՝ ամերիկյան հավաքի համար ազգային թիմ են հրավիրվել արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ: Մայիսի 28-ին Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում խաղալու է Գվատեմալայի հետ, իսկ հունիսի 1-ին՝ Էլ Սալվադորի:

Ցուցակից դարձյալ բացակայում է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը: Նախորդ հավաքի համեմատ, հավաքական չի հրավիրվել Լիտվայի «Տրակայի» լավագույն ռմբարկու Դավիթ Արշակյանը:

Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս, «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաեւ նախապատրաստական ծրագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում