19:26  ,  28 հունիսի, 2012

Պրանդելին մտածում է հեռանալու մասին

Ես ունեմ պայմանագիր, որն ինձ կապում է ազգային թիմի հետ մինչեւ 2014 թվականը: Ես այստեղ բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, բայց ես միշտ ասել եմ, որ կարոտում եմ ակումբային ֆուտբոլը, ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին` խոստովանել ով, որ Եվրո-2012-ի ավարտից հետո կարող է լքել իր պաշտոնը եւ վերադառնալ ակումբային աշխատանքի:

«Հենց որ մենք ավարտենք մեր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում, մենք կգնահատենք իրավիճակը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Պրանդելին նաեւ հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է գերմանացիների հետ հանդիպմանը. «Այսօրվա երեկոյի համար ես հանգիստ եմ. մենք պատրաստ ենք: Դա մեծ պոռթկումների եւ ակնկալիքների խաղ է: Չնայած ծագած խնդիրներին, մենք կպահպանենք այն որակները, որոնք ունենք միջին գծում»,- ասել է 54-ամյա մասնագետը:

Գերմանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին, Վարշավայի «Ազգային» ստադիոնում, 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով