11:08  ,  4 մայիսի, 2016

Մխիթարյանի ու Օբամեյանգի պարը՝ Բունդեսլիգայի ալիքի մատուցմամբ

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պարին Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած չորրորդ գոլից հետո: Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական էջում Մխիթարյանի ու Օբամեյանգի պարը տեղադրվել է երաժշտական հնչյունների ներքո:

Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի արտակարգ փոխանցումից հետո գաբոնցի հարձակվողը 77-րդ րոպեին գրավել էր դարպասը եւ մոտեցել Մխիթարյանին, որի հետ գոլը տոնել էր պարով: Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 5:1 հաշվով, Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ փոխարինման դուրս եկած Օբամեյանգը դուբլ էր ձեւակերպել մեկ րոպեում: Հենրիխը 14-րդ եւ 15-րդ գոլային փոխանցումները կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 11 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում