18:58  ,  28 հունիսի, 2012

Ռոնալդու. Ես ինքս համաձայնվեցի հինգերորդը լինել

Դա մարզիչի հետ սովորական խոսակցություն էր: Նա հարցրեց. «Ուզո՞ւմ ես հինգերորդը խփել», իսկ պատասխանեցի. «այո», պատմել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն` պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Իսպանիա – Պորտուգալիա հանդիպման (0:0, 4:2) 11 մետրանոց հարվածաշարում պորտուգալացիների կազմում հինգերորդը եղել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուին հարվածն իրացնելու հերթն այդպես էլ չհասավ, քանի որ խաղընկերների վրիպումները ապահովեցին իսպանացիների հաղթանակը:

«Ես պատրաստվում էի հինգերորդը խփել, բայց մենք երկու անգամ վրիպեցինք: Երբեմն ես առաջինն եմ հարվածում, երկրորդը կամ երրորդը: Ես ինքս եմ համաձայնվել հինգերորդը հարվածել:

Ես բոլոր ուժերս տվել եմ խաղին, այնպես որ գոհ եմ նրանից, ինչ արել եմ: Մենք արժանի էինք եզրափակիչ մտնելուն, սակայն մեր բախտը չբերեց»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացիների կազմում ճակատագրական վրիպումը թույլ տվեց Բրունու Ալվեշը, որը չորրորդն էր հարվածում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով