18:35  ,  28 հունիսի, 2012

Վարշավայում ուժեղացվել է հասարակական կարգի հսկողությունը

Վարշավայում ոստիկանության ավելի քան 6 հազար աշխատակից է ապահովելու հասարակական կարգը Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Գերմանիա – Իտալիա հանդիպման ժամանակ: Այդ աշխատանքներին մասնակցելու են նաեւ հակաահաբեկչական ջոկատներ, նշանառուներ:

Լեհական RMF FM ռադիոկայանը հաղորդել է, որ հանդիպման նախօրեին լեհ-ուկրաինական սահմանից ոչ հեռու` Բուգ գետի վրա հայտնաբերվել է լաստանավ, որտեղ գտնվել են պայթուցիկ նյութեր եւ բջջային հեռախոս, որի մեջ եղել է Վարշավայի «Ազգային» ստադիոնի լուսանկարը: Լաստանավի վրա հայտնաբերվել է նաեւ ուկրաինական արտադրության մեծ քանակությամբ ծխախոտ, տեղեկացնում է «Ուկրաինա – 2012» ՏԿ-ն:

Պայթուցիկ նյութերը պատրաստված են եղել տրոտիլից եւ ռազմական բռնկիչից:

Գերմանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին, Վարշավայի «Ազգային» ստադիոնում, 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով