15:08  ,  2 մայիսի, 2016

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանն՝ ամսվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի առաջնության՝ ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի հավաքականի ավագի միջին գնահատականը կազմել է 8.4, որն ամենաբարձրն է թիմում:

Նախորդ ամիս Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 4 խաղի եւ դարձել մեկ գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Բունդեսլիգայի կայքը նրան ընդգրկել էր ապրիլի 4 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, որում երկրպագուները կքվեարկեն նաեւ Արտուրո Վիդալի («Բավարիա»), Յուլիան Բրանդտի («Բայեր») եւ Դորտմունդի «Բորուսիայի» մեկ այլ կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի օգտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով