10:35  ,  2 մայիսի, 2016

Մաուրո Գեւգեոզյանը գոլ է խփել 11 մետրանոցից

Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության 16-րդ տուրում «Աթլետիկո Բուկարամանգան» 1:1 հաշվով է ավարտել «Խունիորի» հետ արտագնա խաղը:

Հյուրերի պատասխան գոլը 28-րդ րոպեին խփել է ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Հայաստանի հավաքականի թեկնածուն փոխարինվել է 63-րդ րոպեին: Դա Գեւգեոզյանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Աթլետիկո Բուկարամանգան» 18 միավորով 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում