«Փյունիկն» ու «Արարատը» գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրի վերջին խաղում: Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:
«Փյունիկը» չօգտվեց երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին» հավասարվելու հնարավորությունից եւ 40 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Ալաշկերտը» հավաքել է 49 միավոր:
Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր
«Փյունիկ» - «Արարատ»՝ 0:0
Հեռացում՝ Ռաֆի Կայա, 70 («Արարատ»)
«Միկա» - «Շիրակ»՝ 1:4
Տարիկ Չմայչանին, 34 - Կոնան Օդիլոն Կուակու, 1, Նեմանյա Ստոշկովիչ, 19, Կարեն Ալեքսանյան, 32, Ռումյան Հովսեփյան, 84
«Ալաշկերտ»- «Բանանց»՝ 2:1
Հեբեր Արաուխո, 16, Կարեն Մուրադյան, 78 - Վահագն Այվազյան, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում