15:27  ,  30 ապրիլի, 2016

Օլիմպիական չեմպիոնը որդու աչքի առջեւ կռվել է ոստիկանների հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1996թ. օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Օլեյնիկը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Կիեւում ոստիկանները կանգնեցրել էր 50-ամյա Օլեյնիկի Infiniti մեքենան, որի ղեկին նա նստել էր ոչ սթափ վիճակում: Նախկին մարզիկը կռվի է բռնվել ոստիկանների հետ, որոնք ստիպված են եղել օգտագործել մահակներ ու արցունքաբեր գազ:

Ոստիկանները նաեւ ատրճանակ են հայտնաբերել Վյաչեսլավ Օլեյնիկի մեքենայում, որի մեջ է եղել է նաեւ ըմբիշի 10-ամյա որդին: Միջադեպի օրը Օլեյնիկը նշելիս է եղել ծննդյան 50-րդ տարեդարձը, գրում է strana.ua-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում