17:20  ,  28 հունիսի, 2012

Իսպանիայի հավաքականին Կիեւում դիմավորեցին աղ ու հացով

Եվրո-2012-ի եզրափակիչի առաջին մասնակից Իսպանիայի հավաքականը հունիսի 28-ին ժամանել է Կիեւ, որտեղ հուլիսի 1-ին կփորձի պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

 «Ժուլյանի» օդանավակայանում աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոններին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, ազգային տարազով գեղեցկուհիներ, որոնք ավանդույթի համաձայն աղ ու հաց են առաջարկել իսպանացիներին:

Առաջինը ինքնաթիռից իջել է «Կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, որը Պորտուգալիայի հետ հանդիպումից հետո, ինչպես եւ նրա խաղացողները, բարձր տրամադրություն ուներ:

Հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո Իսպանիայի հավաքականը ավտոբուսով ուղեւորվել է «Օպերա» հյուրանոց, որտեղ էլ մնալու է մինչեւ մրցաշարի ավարտը, հայտնում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը

Հիշեցնենք, որ իսպանացիների մրցակիցը հայտնի կդառնա այսօր` հունիսի 28-ին, Գերմանիա – Իտալիա խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով