22:20  ,  29 ապրիլի, 2016

Կիեւի «Դինամոյի» պաշտպանը՝ Մատս Հումելսի փոխարինողի թեկնածու

Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է փնտրում գերմանացի պաշտպան Մատս Հումելսին, որը մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստն արդեն «Բորուսիայի» ղեկավարությանը տեղյակ է պահել, որ ցանկանում է կարիերան շարունակել մյունխենյան ակումբում:

Bild-ի տվյալներով, «Բորուսիան» դիտարկում է Կիեւի «Դինամոյի» ավստրիացի պաշտպան Ալեքսանդր Դրագովիչի տարբերակը:

25-ամյա Դրագովիչը Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում