21:41  ,  28 ապրիլի, 2016

Ռուսլան Կորյանը վերսկսել է մարզումները «ԲՄԱ-Էներգիայում» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը վերսկսել է մարզումները Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայում»:

Փետրվարին ոտնաթաթի վնասվածք ստանալուց հետո 27-ամյա ֆուտբոլիստը վերականգնողական փուլ էր անցնում Մոսկվայում:

Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսլան Կորյանին վնասվածքից հետո հեռացրել էր հայտացուցակից, եւ ֆուտբոլիստը բաց թողեց Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի գարնանային փուլի հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում