16:18  ,  28 հունիսի, 2012

Դել Պյերո. Պետք է ուշադիր գործել Օզիլի, Գոմեսի եւ Մյուլերի հետ

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պյերոն Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ հաջողություն է մաղթել իտալացի ֆուտբոլիստներին:

«Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին: Երեւի, այս պահին այլ բան ասել պետք չէ: Գերմանիայի հավաքականի մասին կասեմ, որ Յոախիմ Լյովի թիմը շատ ուժեղ է: Բունդեսթիմի կազմում կան մի քանի վառ անհատականություններ, որոնք կարող են միայնակ վճռել խաղի ելքը: Պետք է ուշադիր գործել Մեսութ Օզիլի, Մարիո Գոմեսի եւ Թոմաս Մյուլերի հետ»,- Դել Պյերոյի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 28-ին Վարշավայի ազգային ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով