19:20  ,  27 ապրիլի, 2016

Յուրգեն Կլոպ. Ֆուտբոլ խաղալու միակ իրական պատճառը ֆանատներին զվարճացնելն է

Ցանկանում եմ, որ իմ թիմը միշտ հաղթի, դա է իմ ոճը, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իսպանական «Վիլյառեալի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ:

«Ցանկանում եմ, որ մեր խաղը հաճույք պատճառի երկրպագուներին, քանի որ ֆուտբոլ խաղալու միակ իրական պատճառը ֆանատներին զվարճացնելն է: Եթե նրանց ձանձրալի լինի, հաջորդ խաղին չեն գա: Մենք կարող էինք գնդակ պահել, բայց ոչ ոք դա չի հասկանա: Ես նախընտրում եմ մշտական ճնշումն ու հակագրոհները: Ձգտում եմ կոլեկտիվում ապահովել հաղթանակների համար անհրաժեշտ մթնոլորտ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Վիլյառեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում