«Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ռեալը» կցուցադրի բացարձակ այլ ֆուտբոլ, ասել է Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մասին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
«Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել: Ես չեմ կարող մտածել միայն մեկ հանդիպման մասին: Ռոնալդուն պատրաստ կլինի պատասխան հանդիպմանը: Առաջին խաղի արդյունքը մեզ ձեռնտու է: Մինչեւ հաջորդ հանդիպում անհրաժեշտ է լավ վերականգնվել, քանի որ մրցաշրջանի վերջում շատ ծանր է»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը մայիսի 4-ին է: Հիշեցնենք, որ Անգլիայում կայացած առաջին խաղում դարպասի գրավում չի գրանցվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում