23:05  ,  26 ապրիլի, 2016

NBA. Տարվա լավագույն մարզիչը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» գլխավորող Ստիվ Քերը ճանաչվել է NBA-ի այս տարվա լավագույն մարզիչ, գրում է Real GM-ը:

NBA-ի այս կանոնավոր առաջնությունում «Գոլդեն Սթեյտը» 82 խաղում տարել էր 73 հաղթանակ եւ գերազանցել «Չիկագոյի» պատմական ռեկորդը: Առաջնության մեկնարկային 43 խաղերին ամերիկացի 50-ամյա մասնագետը ներկա չէր, քանի որ վերականգվում էր մեջքի վիրահատությունից:

«Չիկագոն» պատմական ռեկորդը գրանցել էր 1995/96 մրցաշրջանում՝ 82 խաղում տանելով 72 հաղթանակ է: Հատկանշական է, որ Սթիվ Կերը 1995/96 մրցաշրջանում խաղացել է «Չիկագոյի» կազմում:

«Գոլդեն Սթեյտը» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որի չորրորդ խաղից հետո 3:1 հաշվով հաղթում է «Հյուսթոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում