19:47  ,  26 ապրիլի, 2016

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ստամբուլի մրցաշարում (ATP TEB BNP Paribas Istanbul Open, մրցանակային հիմնադրամը 426 հազար դոլար է): Մենախաղի առաջին շրջանում մոսկվացի թենիսիստը երեք սեթում առավելության է հասել բրիտանացի Ալյաժ Բեդենեի նկատմամբ՝ 6:4, 6:7 (4:7), 6:4:

Երկրորդ շրջանում 19-ամյա Խաչանովը կմրցի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասը:

Անցած շաբաթ Բարսելոնայի ATP մրցաշարի երրորդ շրջան հասնելու շնորհիվ Կարեն Խաչանովը համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացել է 10 աստիճան եւ 128-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում