14:58  ,  28 հունիսի, 2012

La Gazzetta dello Sport. Գերմանացիների դեմ կխաղա Կասանո - Բալոտելի զույգը

«Միլանի» հարձակվող Անտոնիո Կասանոն Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա խաղում խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի երկրորդ հարձակվողը կլինի Մարիո Բալոտելին:

Ջորջիո Կյելինին ապաքինվել է վնասվածքից եւ պաշտպանության ձախ եզրում կփոխարինի Ֆրեդերիկո Բալցարետիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով