Ֆուտբոլի Եվրոպայի (1998) եւ աշխարհի (2000) չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշատպան Զինեդին Զիդանը պատրաստվում է սկսել մարզչական կարիերա:
«Եկել է ժամանակը, որ խաղադաշտ դուրս գամ նոր կարգավիճակով: Հիմա ես ցանկանում եմ մարզիչ դառնալ: Կարծում եմ, իմ փորձը կարող է օգտակար լինել ֆուտբոլիստներին: Ես ունեմ իմ գաղափարներն ու տեսակետները ֆուտբոլի մասին: Կարծում եմ՝ դա նոր փորձություն կլինի իմ կյանքում»,- 40-ամյա Զիդանի խոսքը փոխանցում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆրանսիացին այս պահին զբաղեցնում է Մարդիդի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում