10:58  ,  28 հունիսի, 2012

Դել Բոսկե. Միեւնույնն է՝ ում հետ կխաղանք եզրափակիչում

Մեզ համար միեւնույն է, թե ում հետ կվիճարկենք Եվրո-2012-ի գավաթը, հայտարարել է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

«Եզրափակիչում պետք է խաղանք շատ ուժեղ մրցակցի հետ: Թե՛ գերմանացիները, թե՛ իտալացիները հիանալի մարզավիճակով են ներկայացել մրցաշարին եւ շատ տպավորիչ ֆուտբոլ են ցուցադրում: Մեզ համար միեւնույն է, թե ում հետ կվիճարկենք Եվրո-2012-ի գավաթը: Վստահ եմ՝ ուժեղ եզրափակիչ է լինելու:

Ինչ վերաբերվում է պորտուգալացիների հետ հանդիպմանը, ասեմ, որ երկու թիմերն էլ մեծ ուժեր էին կենտրոնացրել պաշտպանության վրա. դա մեր խաղաոճը չէ, սական հիանալի վերահսկեցինք Ռոնալդուին: Պետք է աշխատենք հարձակման վրա, քանի որ մեր թիմի հարձակողական գործողությունները չեն գոհացնում ինձ: Երկու թիմերն էլ արժանի էին եզրափակիչ դուրս գալուն, բայց հետխաղյա 11 մետրանոցներում մենք ավելի դիպուկ էինք»,- Դել Բոսկեի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով