10:31  ,  28 հունիսի, 2012

Մեյրելեշ. Ցույց տվեցինք՝ ինչպես է պետք խաղալ իսպանացիների դեմ

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը կարծիք է հայտնել Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպման վերաբերյալ:

«Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հաջողությունն իսպանացիների կողմն էր: Մենք կարող էինք հաղթանակ կորզել խաղի հիմնական ժամանակում, սակայն չստացվեց: Իհարկե, իսպանացիները նույնպես վտանգավոր էին գրոհում եւ երկու իրական գոլային պահեր ունեցան: Մենք ցույց տվեցինք բոլորին, թե ինչպես է պետք խաղալ Իսպանիայի հավաքականի դեմ: Նրանք նույնպես ունեն թույլ կողմեր: Բոլորը խոսում են իսպանացիների ուժի մասին, սակայն մեր թիմը եւս ցուցադրում է գրագետ ֆուտբոլ եւ կարող է հաղթել ցանկացած մրցակցի»,- Մեյրելեշի խոսքը փոխանցում է Sport24.fr-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով