09:19  ,  28 հունիսի, 2012

Ռոնալդու. Հպարտ ենք, որ խաղացինք Եվրո-2012-ում

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի թիմին հետխաղյա 11 մետրանոցներով պարտվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ՝ Պորտուգալիայի հավաքականն այսօր շատ լավ խաղաց՝ ապացուցելով, որ արժանի է եզրափակիչ դուրս գալուն: Պարտվեցինք, քանի որ հաջողության գործոնը իսպանացիների կողմն էր: Հիասթաված ենք լքում մրցաշարը: Ես գոհ եմ ցուցադրածս խաղից: Այսօր խաղադաշտում ներդրեցի բոլոր ուժերս: Ես միշտ այդպես եմ խաղում: Հպարտ ենք, որ խաղացինք Եվրո-2012-ում, հպարտ ենք, որ արժանի էինք եզրափակիչին եւ Իսպանիայի հավաքականին պարտվեցինք հետխաղյա 11 մետրանոցներով»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է A Bola-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով