09:02  ,  28 հունիսի, 2012

Գերմանիա - Իտալիա. բուքմեյքերների կարծիքը

Գերմանիայի եւ Իտալիայի ազգային հավաքականները հունիսի 28-ին կվիճարկեն Եվրո-2012-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Հաղթողը հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում Իսպանիայի հավաքականի հետ կորոշի Եվրոպայի ուժեղագույն հավաքականին:

Գերմանիա - Իտալիա խաղում William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները ֆավորիտ են համարում գերմանացիներին:

Հանդիպման հիմնական ժամանակում Բունդեսթիմի հաղթանակը գնահատվում է 1.91 գործակցով, իսկ Իտալիայի հավաքականինը՝ 4.5: Ոչ ոքին ունի 3.2 գործակից:

Գերմանացիների՝ եզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.4 է, իսկ իտալացիներինը՝ 2.75:

Վարշավայի Ազգային ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով