Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը հաստատել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկի հրաժարականը:
Միության նախագահ Բերտ վան Օստվենը նշել է, որ Վան Մարվեյկի գլխավորությամբ թիմը նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը եւ տեւական ընդմիջումից հետո դարձյալ գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Միությունը շնորհակալություն է հայտնել մասնագետին, սակայն ներել ձախողումը Եվրո-2012-ում չի ցանկացել:
Ավելի վաղ նշվում էր, որ Վան Մարվեյկը կմնա պաշտոնում մինչեւ 2016 թվականը:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի խմբային մրցաշարում Հոլանդիան կրեց երեք պարտություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում