01:38  ,  28 հունիսի, 2012

Սերխիո Ռամոսը՝ Պորտուգալիա - Իսպանիա հանդիպման լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ճանաչվել է Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ Պորտուգալիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պորտուգալացիների հետ խաղում իսպանացի պաշտպանը խաղադաշտում անցկացրեց 120 րոպե եւ անվրեպ իրացրեց հետխաղյա 11 մետրանոց հարվածը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի Գերմանիա – Իտալիա զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով