00:36  ,  28 հունիսի, 2012

Եվրո-2012. Պորտուգալիա - Իսպանիա` 0:0 (հիմնական ժամանակ)

Եվրո-2012-ի Պորտուգալիա - Իսպանիա կիսաեզրափակիչ խաղում նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը Դոնեցկի «Դոնբաս Արենայում» մրցում է Պորտուգալիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում դարպասի ուղղությամբ երկու վտանգավոր հարված կատարեցին իսպանացիները. 9-րդ րոպեին` Բուսկետսը, 29-րդ րոպեին` Ինյեստան: Երկու անգամ ոչ այքան վտանգավոր հարված կատարեց Կասիլյասի դարպասի ուղղությամբ Ռոնալդուն:

Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի ընկավ: Վտանգավոր գոլային պահերը գրեթե բացակայում էին: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Նեգրեդոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Սեսկ Ֆաբրեգասին: Սակայն սրություն Իսպանիայի հավաքականի խաղում չհայտնվեց: Անվերջ պրեսինգի վրա սպառվում էին նաեւ Պորտուգալիայի հավաքականի ուժերը: Տուգանայինից երկու հարված կատարեց Կասիլյասի դարպասի ուղղությամբ Ռոնալդուն, երկու դեպքում էլ բարձր էր:

Վերջին րոպեին Պորտուգալիան սուր հակագրոհ կազմակերպեց, սակայն Ռոնալդուի հարվածը դարձյալ չստացվեց. հարվածը շեղ էր: 

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ:

Եվրո-2012. կիսաեզրափակիչ

Պորտուգալիա – Իսպանիա` 0:0 (հիմնական ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով