17:30  ,  16 ապրիլի, 2016

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձյալ բարձրացել է

Transfermarkt-ը դարձյալ բարձրացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: 

Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը ավելացել է եւս 2 միլիոն եվրոյով եւ կազմում է 30 միլիոն:

Transfermarkt-ի համաձայն՝ այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում եւ դարձել 21 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում