23:46  ,  27 հունիսի, 2012

«Շախտյոր» - «Շկենդերբեու»` 5:0

Դոնեցկի «Շախտյորը» ստուգողական խաղում 5:0 հաշվով հաղթել է ալբանական «Շկենդերբեու» թիմին: Ավստրիայում կայացած խաղում 20-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացել է բրազիլացի Վիլիանը: 46-րդ րոպեին Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին դուրս է բերել խաղադաշտից:

Ստուգողական հանդիպում

«Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) – «Շկենդերբեու» (Կորչա, Ալբանիա)` 5:0

Վիլիան, 20 (1:0), Իլսինյո, 31 (2:0), Վիլիան, 44 (3:0), Տոտովիցկի, 66 (4:0), Դուգլաս Կոստա, 73 (5:0).

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով