Դոնեցկի «Շախտյորը» ստուգողական խաղում 5:0 հաշվով հաղթել է ալբանական «Շկենդերբեու» թիմին: Ավստրիայում կայացած խաղում 20-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացել է բրազիլացի Վիլիանը: 46-րդ րոպեին Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին դուրս է բերել խաղադաշտից:
Ստուգողական հանդիպում
«Շախտյոր» (Դոնեցկ, Ուկրաինա) – «Շկենդերբեու» (Կորչա, Ալբանիա)` 5:0
Վիլիան, 20 (1:0), Իլսինյո, 31 (2:0), Վիլիան, 44 (3:0), Տոտովիցկի, 66 (4:0), Դուգլաս Կոստա, 73 (5:0).
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում