22:32  ,  27 հունիսի, 2012

Եվրո-2012. Իտալիա - Անգլիա. ֆուտբոլասերների հուզերը

talkSPORT Magazine պարբերականը հավաքել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի Անգլիա – Իտալիա հանդիպմանը հետեւած ֆուտբոլասերների հույզերն արձանագրած տեսագրությունները:

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 0:0: Հետխաղյա 11 մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց Իտալիան: Սկզբում Մոնտոլիվոն դարպասից բարձր հարվածեց, այնուհետեւ Էշլի Յանգը խփեց հորիզոնական դարպասաձողին:

Էշլի Քոուլի հարվածից հետո Ջանլուիջի Բուֆոնը հետ մղեց գնդակը: Այնուհետեւ Ալեսանդրո Դիամանտին իրացրեց հաղթական հարվածը:

Տեսախցիկները որսացել են անգլիացի եւ իտալացի ֆուտբոլասերների հույզերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով