20:53  ,  27 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ին լռության րոպեի հարցով չեն դիմել

ՈւԵՖԱ-ն չի արգելել Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Իսպանիա հանդիպումը սկսել լռության րոպեով՝ ի հիշատակ քաղցկեղից 23 տարեկանում մահացած Միկի Ռոկեի, որը եղել է «Լիվերպուլի» եւ «Բետիսի» ֆուտբոլիստ։

Հունիսի 27-ին լուրեր էին հայտնվել, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այդ հարցով ՈւԵՖԱ-ին, սակայն մերժում է ստացել։

«ՈւԵՖԱ-ն ցանկանում է ընդգծել, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան չի դիմել Միկի Ռոկեի հիշատակին լռության րոպե անցկացնելու խնդրանքով։ ՈւԵՖԱ-ի կողմից մերժման մասին լուրերն անհիմն են»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով