19:15  ,  27 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. Հասկանում ենք Պրանդելիի հիասթափությունը

Ես հասկանում եմ Պրանդելիի հիասթափությունը: Իհարկե, նա կնախընտրեր, որպեսզի իր թիմը հանգստանալու համար ավելի շատ ժամանակ ունենար, հայտարարել է ՈւԵՖԱ-ի մրցաշարերի տնօրեն Ջորջիո Մարկետին` ի պատասխան Եվրո-2012-ի ժամանակացույցի հանդեպ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի արտահայտած դժգոհությանը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում իտալացիների մրցակիցը` Գերմանիայի հավաքականը երկու օր ավելի շատ հանգստանալու հնարավորություն ստացավ:

«Սակայն մրցաշարի ժամանակացույցը կազմվել էր դեռեւս երեք տարի առաջ, այն ժամանակ նույնիսկ հայտնի չէր, թե ովքեր են մասնակցելու Եվրոյին»,-Մարկետիի խոսքն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:

Իտալիա – Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին, Վարշավայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով