17:17  ,  27 հունիսի, 2012

Մարադոնա. Ռոնալդուի արձանը կարելի է տեղադրել Լիսաբոնում

Կրիշտիանու Ռոնալդու արժանի է, որպեսզի Լիսաբոնում նրա արձանը տեղադրեն: Մի քանի տարի շարունակ նա հավաքականում որոշ խնդիրներ ուներ, նա չէր կարողանում ցույց տալ այն ամենն, ինչին ընդունակ է, ասել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադանոն` ընդգծելով Ռոնալդուի դերը Պորտուգալիայի հավաքականում, Եվրո-2012-ի ընթացքում:

«Պաուլու Բենտուն օգնեց Ռոնալդուին: Այժմ նրա կողքին են Պեպեն, Մեյրելեշը, Նանին, եւ Կրիշտիանուն առջեւի գծում ավելի շատ ազատություն է ստանում:
Մեսիի հետ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», Մարադոնայի խոսքն է մեջբերում Times of India-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիա – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին, Դոնեցկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով