17:09  ,  27 հունիսի, 2012

Նադալ. Պորտուգալացիները շատ բարդ մրցակից են

Կրիշտիանու Ռոնալդու պայքարում է, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ: Նա հիանալի մարդ է: Եթե նա ցուցադրի իր լավագույն խաղը, ապա մեր մոտ խնդիրներ կծագեն: Պորտուգալացիները շատ ուժեղ թիմ ունեն, կայանալիք Իսպանիա – Պորտուգալիա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը:

«Կիսաեզրափակիչում չի կարելի է հեշտ խաղ ակնկալել: Իրավիճակը նույնն է, երբ ես խաղում եմ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում. բոլոր մրցակիցներն էլ բարդ են: Իսպանիային ընդհանրապես բաժին է ընկել ամենաբարդ մրցակիցներից մեկը: Հուսով եմ, որ մենք կշարունակենք խաղալ այնպես, ինչպես վերջին վեց տարիներին եւ նորից եզրափակիչ կտնենք»,- Նադալի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Իսպանիա – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին, Դոնեցկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով