Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մեկնաբանելով սահմանին տիրող պատերազմական դրությունը: Այս օրերին 36-ամյա Աբրահամը Լաս վեգասում պատրաստվում է ապրիլի 9-ին կայանալիք մենամարտին:
«Հետեւում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձություններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը պատասխանատվություն պահանջի Ալիևից: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ սիրում եմ»,- ասաց Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 36-ամյա Աբրահամի առաջիկա մրցակիցը լինելու է մեքսիկացի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը: Հայ բռնցքամարտիկը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի