15:59  ,  27 հունիսի, 2012

Եվրո-2012. Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա կլինի եզրափակիչին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 1-ին աշխատանքային այցով կլինի Կիեւում։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպելուց հետո Լուկաշենկոն ներկա կլինի Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայանալիք Եվրո-2012-ի եզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ քաղաքական դրդապատճառներով սարքած քրեական գործից հետո հրաժարվել են այցելել Կիեւ եւ ներկա լինել Եվրոպայի առաջնության եզրափակիչին։
Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եզրափակիչում Գերմանիայի հավաքականի հայտնվելու դեպքում անպայման ներկա կլինի խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով