14:52  ,  27 հունիսի, 2012

Սամիր Նասրին ներողություն է խնդրել

Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա կիսապաշտպան Սամիր Նասրին Twitter-ի միջոցով ներողություն է խնդրել երկրպագուներից Եվրո-2012-ի խմբային մրցաշարի երրորդ խաղում Իսպանիայի հավաքականից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո France Press-ի լրագրողին հայհոյելու համար։

«Այժմ մամուլը քննարկում եւ քննադատում է իմ վարքը։ Ես ցանկանում եմ, որ բոլոր երկրպագուները, հատկապես, երեխաները իմանան, որ ես զղջում եմ արածիս համար։ Ես սիրում եմ Ֆրանսիայի հավաքականը, մեր երկրպագուներին եւ ֆուտբոլը։ Իսկ տվյալ միջադեպը վերաբերում է միայն ինձ եւ մի քանի լրագրողների։ Նրանք ճանճից փիղ սարքեցին։ Ես այդ մասին կխոսեմ, երբ կգա ժամանակը», - Նասրիի խոսքը մեջբերում է Sport24.fr-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով