14:39  ,  27 հունիսի, 2012

Լորան Բլանը կարող է գլխավորել «Տոտենհեմը»

Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Տոտենհեմը»։ Լորան Բլանի գործակալ Ժան Պյեր Բերնեսը բանակցությունն է սկսել անգլիական ակումբի հետ։

Լորան Բլանի պայմանագիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ավարտվում  է հունիսի 30-ին։ Կողմերը պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չունեն։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոյել լը Գրենն արդեն բանակցություններ է սկսել Դիդյե Դեշամի հետ, որը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, գրում է Le Monde-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով