14:20  ,  27 հունիսի, 2012

Մեյրելեշ. «Չելսիի» մարտավարությունը հաջողություն կբերի Իսպանիայի դեմ

Մենք պետք է օրինակ վերցնենք Լոնդոնի «Չելսիից», հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի եւ «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպնա Ռաուլ Մեյրելեշը՝ խոսելով հունիսի 27-ին Դոնեցկում կայանալիք Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Իսպանիայի հետ հանդիպման մասին։

«Մեր ակումբի մարտավարությունը հաջողություն կբերի իսպանացիների հետ խաղում։ Անցած մրցաշրջանում ես երկու տիտղոս են նվաճել «Չելսիի» հետ։ Մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, թեեւ «Բարսելոնայի» նկատմամբ մեր հաղթանակին ոչ ոք չէր հավատում։ Չի կարելի պարտության մտքով դուրս գալ խաղադաշտ, նույնիսկ, եթե բոլորը այդ մասին են մտածում։
Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից եւ անենք այնպես, որ երկիրը հպարատանա մեր հավաքականով։ Մենք ոչ մեկից չենք վախենում եւ ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ», - Մեյրելեշի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով