16:56  ,  31 մարտի, 2016

Հունաստանը կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից ու ՈւԵՖԱ-ից

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դուրս մնալ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի կազմերից, հաղորդում է Reuters-ը:

Պատճառն այն է, որ երկրի ղեկավարությունը միջամտում է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքին: ՊԱՕԿ - «Օլիմպիակոս» (1:2) Հունաստանի Գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում երկրպագուական անկարգություններից հետո որոշվել էր դադարեցնել մրցաշարը: Այդ խաղը չէր շարունակվել այն բանից հետո, երբ մրցավարը 11 մետրանոց չէր նշանակել հյուրերի դարպասին՝ փոխարենը խաղադաշտից հեռացնելով ՊԱՕԿ-ի կիսապաշտպան Ռոբերտ Մակին: Դրանից հետո դաշտի տերերի երկրպագուները ճայտրուկներ եւ տարբեր առարկաներ էին նետել խաղադաշտ եւ բախվել ոստիկանների հետ:

Հունաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ մրցաշարը չի շարունակվելու: ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն էլ պահանջում են, որ մրցաշարն անցկացվի, այլապես Հունաստանը կարող է հեռացվել այդ կազմակերպություններից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում