12:58  ,  27 հունիսի, 2012

Արբելոա. Հնարավոր չէ հսկել Ռոնալդուին 90 րոպե

Ռոնալդուին 90 րոպե հսկել հնարավոր չէ, հայտարարել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 29-ամյա պաշտպան Ալվարո Արբելոան՝ խոսելով հունիսի 27-ին կայանալիք Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի Պորտուգալիա – Իսպանիա հանդիպման մասին։

«Երբ դու խաղում ես Ռոնալդուի հետ նույն ակումբում՝ չգիտես, թե ինչ են զգում մրցակցի պաշտպանները։ Այսօր ես կլինեմ ակումբակցիս մրցակիցը եւ գիտեմ, որ պետք է ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ լինեմ այդ դիմակայությանը։ Ռոնալդուին հնարավոր չէ 90 րոպե հսկել։ Կարեւորը՝ չմոռանանք, որ կա նաեւ Նանին։ Այդպիսի սխալ չի կարելի թույլ տալ։ Պորտուգալացիները շատ խորամանկ ֆուտբոլ են խաղում, կարեւորը՝ չընկնել այդ ցանցը», - Արբելոյաի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով