12:36  ,  27 հունիսի, 2012

UEFA RESPECT

Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների ավագները Դոնեցկում եւ Վարշավայում կայանալիք Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ հանդիպումների մեկնարկից առաջ երկրպագուներին միջմշակութային երկխոսության եւ ռասիզմի դեմ պայքարի կոչ կանեն։

ՈւԵՖԱ RESPECT արշավի մասնակից կդառնան նաեւ երկրպագուները, որոնք տրիբունայում խաղից առաջ կցուցադրեն RESPECT բառը եւ հավաքականների երկրների ազգային դրոշները, հաղորդում է «Украина 2012» տեղեկատվական կենտրոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով