12:17  ,  27 հունիսի, 2012

Միրոսլավ Կլոզե. Իտալացիները հաղթելու շանս գործնականում չունեն

Իտալիա, մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ, հայտարարել է Գերմանիայի հավաքականի 34-ամյա ռմբարկու Միրոսլավ Կլոզե, հունիսի 28-ին կայանալիք Գերմանիա – Իտալիա կիսաեզրափակիչին ընդառաջ։

«Պիրլոն հայտարարել է, թե գերմանացիները զգուշանում են Իտալիայից։ Ես չգիտեմ, թե ինչու է նա այդպես որոշել։ Մենք հրաշալի ենք անցկացնում մեր մարզումները եւ պատրաստ ենք հանդիպմանը։ Նրանք կարող են փորձել մեզ։ Բայց ես ենթադրում եմ՝ իրենք էլ լավ գիտեն, որ մեզ հաղթելու շանս գործնականում չունեն։ Մենք մեզ տեսնում ենք եզրափակիչում եւ չեմպիոնի տիտղոսը նվաճած», - Կլոզե խոսքը մեջբերում է France Football-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով