11:44  ,  27 հունիսի, 2012

Եվրո-2012. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները կստանան 150 հազարական եվրո

Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 150 հազար եվրո, եթե թիմը կիսաեզրափակիչում հաղթի իտալացիներին: Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մեծացնել պարգեւավճարի չափը: Նախապես որոշվել է յուրքանչյուր ֆուտբոլիստին հատկացնել 100 հազար եվրո: Չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում գերմանացի ֆուտբոլիստները կստանան 300 հազարական եվրո, հաղորդում է Ֆեդերացիայի կայքը:

Նշենք, որ Գերմանիայի հավաքականի հաղթանակների թալիսման դարձած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 28-ին Վարշավայում կայանալիք Գերմանիա – Իտալիա կիսաեզրափակիչ հանդիպմանը չի կարող ներկա լինել, քանի որ մասնակցում է Եվրոպական խորհրդի նիստին: Մերկելը նշել էր, որ Գերմանիայի մասնակցությամբ եզրափակիչին անպայման ներկա կլինի Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով